«Հրապարակ». Այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա «Ելք» դաշինքը խորհրդարան չէր անցնի
Օրվա մամուլ
08:42 23/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա «Ելք» դաշինքը խորհրդարան չէր անցնի

«Հրապարակ» թերթը գրում է.

«2022 թվականին ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը: Ըստ այդմ՝ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոս է. մինչև 3 ուժից ձևավորված դաշինքի համար՝ 8,4 և ավելի ուժերի դեպքում՝ 10 տոկոս։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ԱԺ պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։ Օրինակ, 2017-ին երեք ուժից ձևավորված «Ելք» դաշինքը խորհրդարան է անցել 7,7 տոկոսով։

Այսինքն՝ այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա այդ դաշինքը խորհրդարան չէր անցնի։ Ի դեպ, այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրը՝ 2026-ին, եթե արտահերթի գնան, կլինի հին ձևով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա «Ելք» դաշինքը խորհրդարան չէր անցնի