Առգրավված թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ. ԲԸՏՄ
Հասարակություն
14:01 23/10/2025
Հայաստան

Առգրավված թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները որսաշրջանի ընթացքում խստացված ստուգայցերի ժամանակ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ըմպելասրահի տարածքում նույն քաղաքի բնակիչ Վ.Ս.-ի մոտ հայտնաբերել են  «Ճուռակ» տեսակի թռչուն։

Տեսչական մարմնի փոխանցմամբ, պարզվել է, որ Վ.Ս.-ն թռչնին ապօրինի վերցրել է բնությունից և պահում էր առանց լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվության։

 ԲԸՏՄ տեսուչները «Ճուռակ» տեսակի թռչնին առգրավվել և բաց են թողել Ջերմուկ քաղաքի հարակից անտառներում՝ ապահովելով թռչնի վերադարձը բնական միջավայր։ Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում` առանց համապատասխան թույլտվության անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանուն պահելու կամ դրա հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելու համար, իրավախախտի նկատմամբ կնշանակվի վարչական տուգանք՝ 150.000-200.000դր. չափով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առգրավված թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ. ԲԸՏՄ