«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան․ Մելիքյան
Իրավունք
19:26 23/10/2025
Հայաստան

«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ թե՛ կայացված մեղադրական դատավճիռը, թե՛ կիրառված անհամաչափ խիստ պատիժը և թե՛ խափանման միջոցի փոփոխությունը (գրավից կալանք) ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ։ Մասնավորապես, (1) խափանել Դավիթ Համբարձումյանի քաղաքական գործունեությունը (որպես իմպիչմենտի գործընթացի կարևոր դերակատար), (2) ժողովրդին զրկել իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից հերթական համայնքում։

«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան, որովհետև, ինչպես ամեն օր վերահաստատվում է, նրանց հետաքրքրել է ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ օկուպացիոն ռեժիմի հաստատումն ու հարատևումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան․ Մելիքյան