Ժամկետային ծառայության կրճատումը նշանակում է զորակոչվողների 25%-ով կրճատում, իսկ պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին. Աբրահամյան
Քաղաքական
09:18 23/10/2025
Հայաստան

Ժամկետային ծառայության կրճատումը նշանակում է զորակոչվողների 25%-ով կրճատում, իսկ պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին. Աբրահամյան

Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ պարտադիր ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելը չի կարող համարվել բանակի կրճատում` որպես հիմնավորում բերելով պայմանագրային ծառայողների աճը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահմայնը նշում է՝ նախ ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում, երկրորդ, ՊՆ-ի հաղորդած պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին:

«Եվ ամենակարևորը` իշխանության տարբեր դեմքեր, մինչև այս փոփոխությունը խոստովանում էին, որ համալրման լուրջ խնդիր կա ու այդ պայմաններում բանակի անհամարժեք կրճատման են գնում:

Ես հասկանում եմ հասարակության մի մասի ուրախությունը, ովքեր այս առաջարկը դիտարկում են էմոցիոնալ ու ոչ մասնագիտական տեսանկյունից, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ առանց այդ էլ առկա բազմաթիվ բարդությունների պայմաններում, զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանողականության վրա ծանր հետևանքների է ունենալու»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամկետային ծառայության կրճատումը նշանակում է զորակոչվողների 25%-ով կրճատում, իսկ պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին. Աբրահամյան