Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անալգին-դիմեդրոլ սրսկեցին, որ քնեմ. Քնելու փոխարեն մեղադրյալը նիստի է ներկայացել
Հայտարարված 15 րոպե ընդմիջումից հետո 18 արդարների գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ Աղվան Արշակյանը ներկայացել է։ Նա խնդրեց կարճ տեղեկատվություն տրամադրել, թե ինչ է եղել։
«Ուժեղ գլխացավ սկսեց, զանգեցի շտապ օգնություն։ Անալգին- դիմեդրոլ սրսկեցին, որ քնեմ։ Մի 40 րոպե առաջ էր։ Չեմ քնել»,-ասաց Ա. Արշակյանը։
Դատավորը կրկնեց՝ Արմեն Ալեքսանյանի պաշտպանը չի ներկայացել նիստին։ Ալեքսանյանն ասաց՝ պահանջում է Կոչուբաևի ներկայությունը, հրաժարվում է հանրային պաշտպանից։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, վարույթի մասնակից յուրաքանչյուրի շահը առնչություն ունի վարույթի մյուս մասնակիցների շահերի հետ։
«Դատաքննության օրինականությունը մեր բոլորի շահն է։ Քրեական դատավարության օրենսգրքում ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի դատարանը ինչպես ապահովում է անազատության մեջ գտնվող մեղադրյալների ներկայությունը, այնպես էլ ապահովի փաստաբան, պաշտպան Կոչուբաևի ներկայությունը դատարանում։ Մենք ունենք շատ քիչ հանդիպող իրավիճակ։ Կան պաշտպանյալի շահեր, ես առաջարկում եմ խնդիրը լուծել այդ տարբերակով, եթե, իհարկե, Ալեքսանյանը չի ցանկանում այլ պաշտպան»,-ասաց Մելիքյանը։
Գործընկերոջ հետ համաձայնեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
«Մեղադրյալի իրավունքն է պաշտպանվել իր կողմից ընտրված մեղադրյալի միջոցով։ Իսկ իր կողմից ընտրված պաշտպանը Ալեքսանդր Կոչուբաևն է»,-ասաց նա։
Կարծիքին միացան նաև այլ պաշտպաններ։ Ս. Հարությունյանն ասաց՝ այս գործը կազմված է 37 հատորից, իսկ նոր պաշտպանին պետք կլինի որոշակի ժամանակ՝ ծանոթանալու նյութերին։
«Հակառակ դեպքում խախտվում է ինչպես պարոն Ալեքսանյանի պաշտպանության իրավունքը, այնպես էլ Կոչուբաևի անմեղության կանխավարկածն ու նրա իրավապաշտպանությամբ զբաղվելու իրավունքը»,-ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Մեղադրող կողմն ասաց՝ առարկություն չունի, բայց չգիտի, նման մեխանիզմներ, կառուցակարգեր կա՞ն, թե՞ ոչ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց՝ վարույթից Կոչուբաևին հեռացնելու որոշում չկա։ Դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակին, որպեսզի Ա. Ալեքսանյանի պաշտպանությունն ապահովելու համար փաստաբանին։
Դատավորն ասաց՝ այսօր նիստը շարունակել չեն կարող, քանի որ Կոչուբաևը ներկա չէ։
Այն մեղադրյալները, որոնք առողջական խնդիրներ ունեն, թող նախապես գրավոր տեղեկացնեն, որպեսզի դատարանը քննությունն իրականացնի։