Ոստիկանություն զանգած քաղաքացին Արմավիրի գերեզմանատան մոտակայքում զենք-զինամթերք էր թողել
Իրավունք
18:50 24/10/2025
Հայաստան

Ոստիկանություն զանգած քաղաքացին Արմավիրի գերեզմանատան մոտակայքում զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 20-ին Ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել:

Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 84 փամփուշտ և փամփշտատուփեր:

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկանություն զանգած քաղաքացին Արմավիրի գերեզմանատան մոտակայքում զենք-զինամթերք էր թողել