Նույնիսկ Իոաննիսյանն է ընդունում, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է քաղաքական մոտիվացիայով
Իրավունք
14:34 24/10/2025

Նույնիսկ Իոաննիսյանն է ընդունում, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է քաղաքական մոտիվացիայով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորված է քաղաքական մոտիվացիայով։

Ֆեյսբուքյան իր գրառման ներքո ծավալված քննարկման ժամանակ օգտատերերից մեկը հարցրել է, «Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ համարում եք, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանել` այո կամ ոչ»։

«Սամվել Կարապետյանի քր. հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա։ Դա ակնհայտ է»,-պատասխանել է Իոաննիսյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նույնիսկ Իոաննիսյանն է ընդունում, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է քաղաքական մոտիվացիայով