Ղազարյանը՝ ԿոստանդնուPolice-ի «ծառայությունների» մասին
Հասարակություն
20:30 24/10/2025
Հայաստան

Ղազարյանը՝ ԿոստանդնուPolice-ի «ծառայությունների» մասին

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է․

«Մատուցում ենք համալիր հանրային և մասնավոր ծառայություններ. երկուշաբթի` հասարակական անվտանգություն, երեքշաբթի` ստրիպտիզ, չորեքշաբթի` մանկական շոու ծրագիր, հինգշաբթի` տարածքի մաքրում, ուրբաթ` հոգևոր սպասավորություն եկեղեցում, շաբաթ` անհատական մերսում։

ԿոստանդնուPolice»։

Նշենք նաև, որ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանն այսօր Հովհաննավանքում կեղծ մկրտություն է իրականացրել։

Հատկանշական է, որ տեսանյութում լսվում է, թե ինչպես է Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը մկրտվող երեխայի հարազատներին զգուշացնում, որ  մկրտության համար ընտրել են կարգալույծ հռչակված քահանայի, հետևաբար, նրա կատարած ծեսն համարվում է անվավեր։ Եկեղեցու ներսում բազմաթիվ ծպտյալ ոստիկանների կողքին էր նաև ՔՊ-ական Գնել Սարգսյանը, ով իրեն թույլ տվեց մտել հոգևորականների համար նախատեսված այն հատված, որտեղ արգելված է քաղաքացիների մուտքը ու հրավիրեց Ստեփան Ասատրյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազարյանը՝ ԿոստանդնուPolice-ի «ծառայությունների» մասին