Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
19:25 24/10/2025
Հայաստան
Խանջյան փողոցի վրա հատվել են առնվազն 6 հատ մեծ, առողջ, կանաչ ծառեր․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․
«Քիչ առաջ պատահական բացահայտեցի հերթական վանդալիզմը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից։
Խանջյան փողոցի վրա՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի դիմացի կանգառի կողքը հատվել են առնվազն 6 հատ մեծ, առողջ, կանաչ ծառեր։ Այդ բոլոր ծառերի լուսանկարներն ունեմ և՛ մայիս ամսվա դրությամբ, և՛ սեպտեմբեր։
Ավելի ուշ տեսանյութով ամբողջը պարզ ցույց կտամ»։




Աղբյուրը`Panorama.am
Placeholder