Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելի քան 700 հազար քաղաքացիներից մոտ 100 հազարն է հայտարարագիր լրացրել, տապալված մի համակարգի փաստի առաջ եք կանգնելու. Մանուկյան
«Ինչի՞ հիման վրա կառավարությունը, դուք նոյեմբերի 1-ից մի քանի շաբաթ առաջ եզրակացրիք, որ անիմաստ է հարյուր հազարավոր քաղաքացիների պարտադրել, որ իրենց աշխատավարձը, որը հարկայինը տեսնում է, կրկնակի անգամ չհայտարարագրել»,-ԱԺ նիստում հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին, ով ներկայացեց եկամուտների հայտարարագրման համակարգի հետ կապված փոփոխություններին։
Նա հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել հիմնական պատճառը՝ ժողով են արե՞լ, քաղաքացիներն են բողոքե՞լ, ավելի քան 700 հազար քաղաքացիներից մոտ 100-ն է միայն հայտարարագիր լրացրել. «Հասկացե՞լ եք, որ նոյեմբերի 1-ին տապալված մի համակարգի փաստի առաջ եք կանգնելու։ Քաղաքացիների մեծ մասն ուղղակի այդ որոշումը հաշվի չեն առել, չեն լրացրել։
Բաբկեն Թունյանն ասաց, որ իրենք ունեն հստակ թվեր, որ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ եկամուտների հայտարարագրման համակարգում նշել են եկամուտներ, որոնք ՊԵԿ համար հասանելի, տեսանելի չեն եղել։
«Ի հեճուկս, ի տարբերություն ձեր տեսակետի, կան շատ քաղաքացիներ, որոնք թաքցնելու բան չունեն, պետությունից թաքցնելու եկամուտներ չունեն, եկամուտների հայտարարագրման համակարգը հարմար հարթակ է, որտեղ քաղաքացին կարող է իր եկամուտների մասին տեղեկացնել ու համապատասխան հարկերը վճարել»,- ասաց Թունյանը։