Մերձավանում հայտնաբերել են հետախուզվողին
Իրավունք
16:45 24/10/2025
Հայաստան

Մերձավանում հայտնաբերել են հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից ու մանրամասնում, որ 2024 թվականի փետրվարի 19-ից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի հոդվածների մի շարք մեղադրանքներով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով, փողերի լվացումը, սուտ մատնությունը, կողոպուտի փորձը և գողությունը. խափանման միջոցը՝ կալանք։

25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մերձավանում հայտնաբերել են հետախուզվողին