Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրային տրանսպորտի տոմսեր առաջարկող կեղծ էջեր են գործում. Քաղաքապետարանի զգուշացումը
Սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրասմում, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես
🔹 Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
🔹 transport.yerevan.am կայքի միջոցով
🔹 Telcell տերմինալների միջոցով
🔹 Telcell սպասարկման կետերում
Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար: