Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղարշապատի 14/4 ընտրական հանձնաժողովի քարտուղար Նաթելլա Գյուրջինյանը շարունակում է զբաղվել Արգիշտի Մեխակյանի քարոզչությամբ. Ահազանգ
«Վաղարշապատի 14/4 ընտրական հանձնաժողովի քարտուղար Նաթելլա Գյուրջինյանը շարունակում է զբաղվել քարոզչությամբ։ Ի դեպ, տիկին Գյուրջինյանը Վաղարշապատի համայնքապետարանի տեխնիկական սպասարկումն իրականացնող անձնակազմի գործավարն է»,-ահազանգում է «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը։
Նա նշում է.
«Հարգելի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր հանձնաժողովների անդամները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին, և ստորագրել ծանոթացման տեքստը:
Հաղորդագրություն էիք տարածել, որ հանձնաժողովների անդամները իրենց լիազորությունների ստանձնումից մինչև լիազորությունների իրականացման ավարտն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն կազմակերպել և իրականացնել։
Այս տեմպերով համոզելու եք, որ հանձնաժողովների անդամներն անկա՞խ են։ Այդ դեպքում, ինչո՞ւ չեն պահում օրենքը։ Այս մարդիկ շարունակում են կախվածության մեջ մնալ իրենց հիմնական գործատուից։ Վերջինս էլ թեկնածու է»։
Հետքը երեկ գրել էր, որ Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է՝ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Նա ոչ միայն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմամբ հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արգիշտի Մեխակյանի լուսանկարով քարոզչական նյութ, այլև այն ամրացրել իր սոցիալական էջում, որպեսզի առաջինը դա երևա։
