«Ժողովուրդ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին սև ամպեր են կուտակվում
Օրվա մամուլ
08:33 25/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին սև ամպեր են կուտակվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին, ամեն դեպքում, սև ամպեր են կուտակվում: Բանն այն է, որ ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գևորգյանը որևէ քայլի չէր գնա:

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ակաները Նիկոլ Փաշինյանին փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սարսափելի քայլեր է արել` դեմ գնալով Փաշինյանի հորդորին, այն է՝ կաշառքը, չարաշահումները բացառել գերատեսչություններում: Առաջիկայում ՔՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը, ու բարձրաստիճան ՔՊ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին սև ամպեր են կուտակվում