ՀՀ իշխանությունները եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. Նիկոլայ Բալաշով
Հասարակություն
12:48 25/10/2025
Աշխարհ

ՀՀ իշխանությունները եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. Նիկոլայ Բալաշով

«Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները։ Եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:

Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում:

«Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական հայեցողությամբ», - ասել է Բալաշովը։

Նա նշել է, որ, ըստ Հայաստանի օրենսդրության, եկեղեցին անջատ է պետությունից, և պետական ​​պաշտոնյաները իրավունք չունեն միջամտելու եկեղեցու գործերին։

«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտելու եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք ինքնավար են և անջատ են պետությունից։ Հետևաբար, վարչապետը նման հայտարարություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով իրեն վիրավորական դիտողություններ և սպառնալիքներ անել եկեղեցու ղեկավարության հասցեին», - ասել է Բալաշովը։ 

Հոգևորականը նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավորվել է ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

«Պատմությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ժողովրդի հավատքի և եկեղեցու դեմ պայքարը անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ դքննադատները խայտառակվում են», - ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ իշխանությունները եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. Նիկոլայ Բալաշով