Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը. Իրավաբան
Իրավունք
10:00 25/10/2025
Հայաստան

Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը. Իրավաբան

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը գրում է. 

«Քրեական իրավունք դասավանդելիս ուսանողներին միշտ ներկայացրել եմ անբարոյականության և հակաիրավականության, ինչպես նաև բարոյականության և օրինականության դիլեման՝ նշելով, որ կան հանցանքներ, որոնք անբարոյական են, կան անբարոյական արարքներ, որոնք հանցավոր չեն և կան անբարոյական արարքներ, որոնք հանցավոր են: Այսինքն, հանցանքն ու անբարոյական արքրը կարող են նույնանալ, իսկ կարող է՝ ոչ…

Երեկ տարածված՝ Արշակ Սրբազանի և նրա քեռու կնոջ ինտիմ տեսանյութերն ակնհայտ վկայում են անբարոյական արարքի մասին, և ոչ միայն հոգևորականի համար, այլ նաև առհասարակ անձին անհարիր արարքի մասին: Ընդ որում տեսանյութի մասին վաղուց էր խոսվում, բայց այն չէր հանրայնացվել: Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ:

Սակայն, տարածված տեսանյութն ակնհայտ հանցանք է, քանի որ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը:

Հ.Գ. Անգամ եթե նախաձեռնվի քրեական վարույթ, այդ արաքը, լինելով ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ 3-րդ մասով՝ միջին ծանրության հանցագործություն, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը…. Հասարակությունը զգացմունքային է, այն ցնցվում է անբարո արարքներից, և ոչ միշտ հակաիրավական...»։

Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը գրել է. «Երբ թշնամին դուռդ կոտրում ու մտնում է տունդ` քեզ ու տնեցիներիդ ոչնչացնելու և տունդ խլելու նպատակով, էդ պահին չես մտածում տնեցիներիդ բացասական գծերի կամ նրանց վրա եղած կոմպրոմատի մասին։

Որովհետև հասկանում ես, որ թշնամական հարձակում է։ Հասկանում ես, որ միակ անելիքդ տունդ պաշտպանելն է։

Միակ տունդ»։ 

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Դե ինչ. Եթե նախկինում գիտեինք, որ բոլորին անդադար գաղտնալսում են, ապա արդեն իմացանք, որ բոլորի տներում տեսախցիկներ են դրել ու անդադար ռեժիմով նկարահանում և հրապարակում են...

Հանցավոր ռեժիմը հո պոզ ու պոչով կենդանի՞ չի...»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը. Իրավաբան