Հրшզենшյին վնшսվածքnվ հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին
Իրավունք
09:27 25/10/2025
Հայաստան

Հրшզենшյին վնшսվածքnվ հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին

Հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Մինչ կժամանեին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։ Տարածքը պարեկները սահմանազատել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի տղան է, իսկ զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ։ 

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին է՝ Մխիթար Մարգարյանը:

ՆԳՆ-ից հայտնել են՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրшզենшյին վնшսվածքnվ հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին