Տիեզերական մասշտաբի ամոթ է ու խայտառակություն. Դերասանուհի Մարջան Ավետիսյան
Հասարակություն
14:21 26/10/2025
Հայաստան

Տիեզերական մասշտաբի ամոթ է ու խայտառակություն. Դերասանուհի Մարջան Ավետիսյան

«Տիեզերական մաստշաբի ամոթ է ու խայտառակություն, բայց եթե որոշ մարդիկ որոշել են մասնակից լինել, ես որևէ խոսքով չեմ կարող իրենց հետ պահել»,- Մայր Աթոռում պատարագից հետո լրագրողներին ասաց դերասանուհի Մարջան Ավետիսյանը։

Ըստ նրա,  Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած  պատարագին մասնակցած «մի բուռ մարդիկ» մոլորյալներ են։

«Ես քայլերի հաջորդականությունը տեսնում եմ միայն եկեղեցու հետ համագործակցության շնորհիվ»,- ասաց դերասանուհին։

Մ.Ավետիսյանը համաձայն է այն հնչող կարծիքներին, որ  Ադրբեջանի կողմից ուղղորդված է եկեղեցու դեմ շարժումը. «Իրենց հոգևոր առաջնորդի հայտարարությունից անմիջապես հետո մեր կառավարությունն անցավ հարձակումների։ Ես կարող եմ ենթադրել, որ կարող է ուղիղ կապ ունենալ»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder