Փաշինյանի քավոր մարզպետն էլ է եկել Հովհաննավանք
Քաղաքական
09:56 26/10/2025
Հայաստան

Փաշինյանի քավոր մարզպետն էլ է եկել Հովհաննավանք

Հովհաննավանք է եկել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր Հայկ Ղալումյանը, որը նաև Տավուշի մարզպետն է։ Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ առաջին անգամ է լինում այս եկեղեցում։

Ասաց ինքնակամ է եկել, ոչ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

«Եկել եմ պատարագի, բոլոր գործընթացներին մասնակցելու եմ, քանի որ այս թեմի անդամ եմ»,-ասաց Ղալումյանը։

Ղալումյանն այլ հարցերի չպատասխանեց ու Դիլիջանի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ շարունակեց քայլել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի քավոր մարզպետն էլ է եկել Հովհաննավանք