Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օվերչուկ. Ադրբեջանը պատրաստ է թույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան
Բաքուն պատրաստ է թույլ տալ ռուսական ապրանքներին հասնել Հայաստան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքներն Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Այժմ «Ռուսական երկաթուղիները», իր տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ, աշխատում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ։ Միաժամանակ, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը՝ այս նոր լոգիստիկ երթուղուն սովորելու համար», - նշել է նա։
Օվերչուկը նաև ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի կառուցման ուղղությամբ առաջընթացը հստակ տեսանելի է։