Արտաշատի թատերական փառատոնը կներկայանա հագեցած ծրագրով՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար
Մշակույթ
12:48 27/10/2025
Հայաստան

Արտաշատի թատերական փառատոնը կներկայանա հագեցած ծրագրով՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար

Նոյեմբերի 1- 9-ը կկայանա Արտաշատի երրորդ հանրապետական թատերական փառատոնը:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը ասուլիսում տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին ներկայացված են հայաստանյան 11 թատրոն։

«Հագեցած ծրագիր է,  այնպես է արվել, որ տարիքային բոլոր խմբերի համար ներկայացումներ լինեն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հանդիսատեսը սպասում է այս փառատոնին։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ փառատոնը դարձել է Արտաշատի կարևորագույն այցեքարտերից մեկը։ Նա նշեց, որ որ Հայաստանի բոլոր մարզերում էլ անցկացնում են փառատոներ։

«Փառատոները մարզերում շատ կարևոր ակցիաներ են, փառատոնային օրերին  հանդիսականն էլ ավելի է կապվում թատրոնի հետ,- նշեց նա։

Կամո Նաղդալյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք առաջին անգամ են թատրոն գալիս ու սիրահարվում են թատրոնին։

«Դրանից հետո արդն ցանկանում են ներկա լինել մեր ընթացիկ ներկայացումներին էլ։ Փառատոները նպաստում են, որ հետաքրքրությունը դեպի թատրոնը մեծանա»,- նշեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտաշատի թատերական փառատոնը կներկայանա հագեցած ծրագրով՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար