Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գումի շուկայում առգրավվել ու ոչնչացվել է գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։
Երևանի Խորենացի փողոցում գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են՝
• մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի, առկայությունը,
• պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները,
• մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսավարողների հետ՝ ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու. ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Անմիջապես կազմակերպվել է նաև առգրավված գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ոչնչացման գործընթացը, ինչն իրականացվել է տեսուչների հսկմամբ:
«Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը»,-ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։