Վրաստանն ու Թուրքիան համաձայնել են Ազատ առևտրի մասին II արձանագրության փոփոխություններին
Տնտեսություն
20:05 27/10/2025
Տարածաշրջան

Վրաստանն ու Թուրքիան համաձայնել են Ազատ առևտրի մասին II արձանագրության փոփոխություններին

Վրաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություններ են կատարվել: Թարմացված փաստաթուղթը II արձանագրությունն է («Ապրանքների ծագման հասկացության սահմանման և վարչական համագործակցության մեթոդների մասին»):

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեն քննարկել է փոփոխությունները հայտնել իր համաձայնությունը: Զեկուցողը եղել է էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն։

Բացատրական նշման համաձայն՝ փոփոխությունը հիմնված է կողմերի համատեղ կոմիտեի որոշման վրա, որը նախատեսում է Համաձայնագրի II արձանագրության փոխարինում «Համեվրոպական-միջերկրածովյան ծագման արտոնյալ կանոնների մասին» տարածաշրջանային կոնվենցիայի թարմացված տարբերակին համապատասխան:

Հիմնական նպատակն է Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրում կիրառել ծագման թարմացված արտոնյալ կանոնները, որոնք արդեն իսկ գործում են միջազգային մակարդակով Եվրոպական Միությունում և այլ գործընկեր երկրներում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանն ու Թուրքիան համաձայնել են Ազատ առևտրի մասին II արձանագրության փոփոխություններին