Մի հայտարարություն էլ կասե՞ք, որում Ադրբեջանն ասել է, որ զորքեր ունի ՀՀ տարածքում. Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին
Քաղաքական
15:27 27/10/2025
Հայաստան

Մի հայտարարություն էլ կասե՞ք, որում Ադրբեջանն ասել է, որ զորքեր ունի ՀՀ տարածքում. Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին

«Ես կարող եմ ձեր ասած սուտը ներկայացնել. դուք ասել էիք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը կսկսվի, եթե կնքվի պայմանագիրը, այն սկսվեց առանց պայմանագրի ստորագրման»,-ԱԺ-ում 2026 թ. բյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց Միրզոյանին բերել օրինակ, թե, ի տարբերություն Հայաստանի, որտեղ է Ադրբեջանը թվերով ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Վարդանյանը Միրզոյանին հիշեցրեց, որ նա մոռացավ իր խոսքում նշել, որ Հայաստանն էլ տարածքներու ունի ադրբեջանական կողմում, բայց չմոռացավ ասել, որ մենք ունենք տարածքներ, որոնք ադրբեջանական են։

«Մի հայտարարություն էլ կասե՞ց, որում Ադրբեջանն ասել է, որ զորքեր ունի ՀՀ տարածքում, որոնք պետք է դուրս գան, որպեսզի հասկանանք ձեր հայտարարած այդ «փոխադարձությունը»,-ասաց Վարդանյանը։

Միրզոյանն էլ պատգամավորի հարցերից ենթադրեց, որ պատգամավորին իր ելույթը չի հասկացել։

«Մնացածը հերթական, շատ պարզունակ մանիպուլյացիաների դաշտից է»,- ասաց Միրզոյանը և ենթադրեց, որ Քրիստինե Վարդանյանի գործերը վատ են։

Վարդանյանը նշեց, որ Միրզոյանը ընդհանուր հայտարարություններ է անում տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու մասին և հարցրեց, թե հայկական կողմը գրավոր որևէ քարտեզ առաջարկել է Ադրբեջանին, եթե ոչ, ուրեմն այդ դրույթը չի գործում։

 Միրզոյանն էլ ասաց, թե այդ քարտեզները քննարկվել են սահմանազատման գործընթացում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի հայտարարություն էլ կասե՞ք, որում Ադրբեջանն ասել է, որ զորքեր ունի ՀՀ տարածքում. Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին