Աննա Հակոբյանի ջոկատում եմ եղել,բայց իշխանության կողքին չեմ եղել․Արսինե Մինասյան
Հասարակություն
19:43 28/10/2025
Հայաստան

Աննա Հակոբյանի ջոկատում եմ եղել,բայց իշխանության կողքին չեմ եղել․Արսինե Մինասյան

Մասիս համայնքի բնակիչ Արսինե Մինասյանը ընտանիքի անդամների հետ եկել օդանավակայան՝ ի աջակցություն Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի։

Ըստ քաղաքացու՝ Դավիթ Համբարձումյանի կալանավորման որոշումն սպասելի էր։

 «Դավիթը ոչ միայն մեր քաղաքապետն է, այլև բոլորիս ընկերը։ Իշխանությունների այս վարքագիծը սպասելի էր, քանի որ նույն իշխանությունից տեսնում ենք բազմաթիվ իշխանական թևի ներկայացուցիչներ, ովքեր ակնհայտ հանցագործություն են կատարել ու կատարում, բայց չեն ձերբակալվում, չեն կալանավորում, իրենց վրա քրեական գործերը չեն հարուցվում։Իսկ ընդդիմադիր ուժերի նույնիսկ չնչին քայլն անդրադառնում է շատ կոպիտ ուժի»

Լրագրողները նաև հետաքրքրվեցին,թե նա Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի նախկին անդամ է, այսօր  ի՞նչ հարաբերություններ ունի Աննա Հակոբյանի հետ, Արսինե Մինասյանը պատասխանեց,

« Աննա Հակոբյանի ջոկատում եմ եղել, պայքարել եմ իմ երկրի համար, բայց դա չի նշանակում, որ եղել եմ իշխանության կողքին։ Շատ լավ հարաբերություններ ունենք։ Բոլորս հայ ենք։  Աննա Հակոբյանանի հետ առիթ չի եղել շփվելու, մեկ անգամ հանդիպել ենք սրճարանում, շատ նորմալ, բարևել ենք միմյանց,  ողջույնել»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Հակոբյանի ջոկատում եմ եղել,բայց իշխանության կողքին չեմ եղել․Արսինե Մինասյան