«Ես ձեզ սպասում էի» ․Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին
Իրավունք
19:43 28/10/2025
Հայաստան

«Ես ձեզ սպասում էի» ․Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին

Մասիսի համայնքապետին կալանավորեցին հենց օդանավակայանում, ընտանիքի անդամները չհասցրեց դիմավորել նրան։

«Ես ձեզ սպասում էի»,- այսպես արձագանքեց Դավիթ Համբարձումյանը իրեն կալանավորող ոստիկաններին։

Րոպեներ առաջ Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը լրագրողներին հետևյալը տեղեկացրեց․ «Դավիթ Համբարձումյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել և դեռ հայտնի չէ՝ որ մուտով է դուրս գալու և ուր են տանելու։ Եթե կալանավորելու, ապա որտեղ են տեղափոխելու, դրա մասին ևս չունենք տեղեկատվություն»։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում հավաքվել են Մասիսի համայանքապետ Դավիթ Համբարձումյանի հարազատներն ու աջակիցները։ Նաև մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։

Հիշեցնենք, որ օրերս դատարանի համապատասխան վճիռ կայացրեց՝ Դավիթ Համբարձումյանին դատապարտվել 6 տարի, 3 ամիս ազատազրկման։ Քաղաքացիները օդանավակայանում են՝ ընդվզելու Համբարձումյանի կալանավորումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder