Դավիթ Համբարձումյանի գործունեությունը նյարդայնացրել է Փաշինյանին․ Շարմազանով
Քաղաքական
21:15 28/10/2025
Հայաստան

Դավիթ Համբարձումյանի գործունեությունը նյարդայնացրել է Փաշինյանին․ Շարմազանով

«Կանխատեսելի էր, եթե հապճեպորեն 6 տարի 3 ամիս ապօրինի կալանք են տալիս։ Նման բան չի լինում։ Հաշվի չեն առնում ո՛չ անչափահաս երեխաների առկայությունը, ո՛չ նրա համայնքապետ լինելու, ո՛չ համայնքը բարձր հեղինակություն ունենալու հատկությունները, ո՛չ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արցախահայ մեր հայրենակիցներին օժանդակելու հարցերը»,- այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրգրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

 

Շարմազանովի պնդմամբ՝ տեղի ունեցածը քաղաքական պատվեր է։

«Նիկոլ Փաշինյանը Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը և իմպիչմենտի գործընթացն սկսել է խանգարել, ինչը նյարդայնացնել է Փաշինյանին։ Նա փորձում է չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին։ Բայց այստեղ մի խորհրդանշական բան կա՝ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականի մայիս-հունիսին այս կապիտուլյանտ ռեժիմի առաջին քաղբանտարկյալն էր։ Այսօր հուսով եմ՝ Դավիթ Համբարձումյանը կլինի առաջին ու վերջին քաղբանտարկյալը, և այլևս հասարակությունը կհամախմբվի և Նիկոլ Փաշինյանը կհեռացվի»,- ասաց քաղաքական գործիչը։

Շարմազանովի գնահատմամբ՝  Համբարձումյանը քաղաքական պայքարի ներկայացուցիչ է, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։

«Հանրապետականի քաղաքական հայրերը սովետական գուլակներում են տասնյակ տարիներ նստել, մի հատ ախ չեն արել։ Յուրաքանչյուրս էլ պատրաստ ենք։ Դավիթը պինդ է, պատրաստ է և, վերադառնալով Հայաստան, ցույց է տալիս, որ պայքարը հաղթելու է Հայաստանի ադրբեջանացմանը»,- նշեց նա։

 

Դիտարկմանը, թե հերթական համայնքը մնաց առանց ընտրված համայնքապետի, Շարմազանովն արձագանքեց․ « Հայաստանն է մնացել, դուք ասում եք՝ հերթական համայնքը։ Այսօր հայկական իշխանություններ չկան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանի գործունեությունը նյարդայնացրել է Փաշինյանին․ Շարմազանով