Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆինանսի պատճառով Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. Սերոբյան
«Մանիլայում կայանալու է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը չի մասնակցելու։ Հիմնական պատճառը ֆինանսն է»,- ասուլիսում ասաց Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Նա նշեց, որ չունեն այնպիսի մարզիկ, որ գնար ու հաղթեր, բայց գոնե մեկ հոգի պետք է մասնակցեր։
«Բոլորը զարմացել են, որ ասում ենք՝ չեն մասնակցելու Մանիլայում կայանալիք առաջնությանը։ Իմ խնդրանքն է՝ սկզբից հատկացվի գումարը, որ հասկանաք, պլանավորեք մեր անելիքը։ Ոնց որ մուրացկանք լինենք»,-ասաց Հակոբ Սերոբյանը: