Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ ամիս դուրս չի գա խաղադաշտ։ Վերջին խաղում ստացված վնասվածքից հետո հետազոտությունը ցույց տվեց, որ 36-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածք է ստացել։
sports.ru-ն գրում է, որ Մխիթարյանը, ինչպես սպասվում է, կապաքինվի նոյեմբերի վերջին, բայց քիչ հավանական է, որ պատրաստ լինի նոյեմբերի 23-ին կայանալիք «Միլանի» դեմ դերբիին։
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:3)՝ փոխարինվելով 32-րդ րոպեին։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder