«Հրապարակ». Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում
Օրվա մամուլ
08:25 28/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում՝ Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինողը դարձել։ Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ «ռազբորկաների» մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է՝ Մասիս Պողոսյանը։

Չնայած գլխավոր դատախազին մարզի ՔՊ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։

Տեղեկացանք, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն՝ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերքօգտագործման փաստով վարույթ է հարուցվել։

Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք են օգտագործում։

«Ծավալված գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս»։ Գործն ուղարկել էին Քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը «հափշտակել է Խնածախի ջրհան կայանի խողովակները՝ պետությանը մեկ միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600-ապատիկի չափով»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում