Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Որպես իրավաբան, իհարկե, սպասելի չէր, մենք սպասում էինք արդարացման որոշման։ Բայց բոլորս հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներով սպասելի էր, որ նմանատիպ որոշում կլինի»,- այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում պետք է լիներ նվազագույն սահմանում, այլ ոչ թե՝ առավելագույն։
«Հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ, մի կողմ դնելով գործի ոչ իրավական մասը, մի կողմ դնելով շատ այլ հանգամանքներ՝ 4 անչափահաս երեխաների հայր, իրենց մատնանշած ժամանակահատվածից հետո վերընտրված համայնքի ղեկավար, արդեն իսկ խոշորացված համայնքի ղեկավար, մի շարք հանգամանքներ հաշվի չառնելով, նրանք այնպիսի դատավճիռ կարդացին, որով զրկեցին նրան ազատությունից։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է»,- ասաց նա։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում հավաքվել են Մասիսի համայանքապետ Դավիթ Համբարձումյանի հարազատներն ու աջակիցները։ Նաև մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։Հիշեցնենք, որ օրերս դատարանի համապատասխան վճիռ կայացրեց՝ Դավիթ Համբարձումյանին դատապարտվել 6 տարի, 3 ամիս ազատազրկման։ Քաղաքացիները օդանավակայանում են՝ ընդվզելու Համբարձումյանի կալանավորումը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։