Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք
Հասարակություն
11:08 28/10/2025
Հայաստան

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք

Հոկտեմբեր 30-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը, մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»,-տեղեկացնում են Արագածոտնի Թեմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք