Երեքամյա Տիգրանին գտնելու համար գործի են դրվել դրոններ, աշխատանքներին մասնակցում են շներ. Ծափաթաղի գյուղապետ
Հասարակություն
10:26 28/10/2025
Հայաստան

Երեքամյա Տիգրանին գտնելու համար գործի են դրվել դրոններ, աշխատանքներին մասնակցում են շներ. Ծափաթաղի գյուղապետ

«Գյուղի ողջ տարածքում իրականացվում են երեքամյա երեխայի որոնողական աշխատանքներ։ Ոչ մի բան չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի կազմում գտնվող Ծափաթաղի ղեկավար Դավիթ Գզողյանը։

Նրա ներկայացմամբ, աշխատանքներին մասնակցում են ոստիկաններ, փրկարարներ, կամավորներ, աշխատում են դրոններ,  շներ։ Գզողյանի խոսքով, երեխան կորել է տան մոտից։ Անդրադառնալով այն տեղեկություններին, որ երեքամյա Տիգրանը բակում խաղալիս է եղել իր 5-ամյա եղբոր հետ, վարչական ղեկավարն ասաց. «Այդ երեխան չի խոսում»։

Դ. Գզողյանն այլ հարցերի չպատասխանեց։

Փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվել են  ամբողջ գիշեր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեքամյա Տիգրանին գտնելու համար գործի են դրվել դրոններ, աշխատանքներին մասնակցում են շներ. Ծափաթաղի գյուղապետ