Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գազայի հատվածի հյուսիսային Բեյթ Լահիա քաղաքի վրա Իսրայելի նոր հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով տեղական բժշկական աղբյուրներին։
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի քարտուղարությունը հայտնել էր Բեյթ Լահիա շրջանում գտնվող թիրախի վրա ճշգրիտ հարվածի մասին։ Հարվածը, ենթադրաբար, ուղղված էր պաղեստինյան արմատականների զենքի պահեստին։
«Երկու մարդ է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիայի ալ-Սալաթին թաղամասի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հեռուստաալիքին հայտնել է Ղազայի «Ալ-Շիֆա» բժշկական համալիրի աղբյուրը։