Իջեցրո՛ւ սակագինը, պրն. Մեսրոպյան. Կարապետյանը մի անգամ էլ կդիմի հանձնաժողովին
Տնտեսություն
17:54 29/10/2025
Հայաստան

Իջեցրո՛ւ սակագինը, պրն. Մեսրոպյան. Կարապետյանը մի անգամ էլ կդիմի հանձնաժողովին

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀԾԿՀ տարածած հայտարարությանը.

«Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր հունիսի 6-ի առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:

Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։

Հարգելի՜ հայրենակիցներ,

Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):

Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իջեցրո՛ւ սակագինը, պրն. Մեսրոպյան. Կարապետյանը մի անգամ էլ կդիմի հանձնաժողովին