Պարոն Հովհաննիսյան ասում է, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք, ոչ միայն թոշակառուները վատ կապրեն, այլև՝ բոլորս. Արսեն Թորոսյան
Հասարակություն
16:31 30/10/2025
Հայաստան

Պարոն Հովհաննիսյան ասում է, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք, ոչ միայն թոշակառուները վատ կապրեն, այլև՝ բոլորս. Արսեն Թորոսյան

«Մենք պատահական չէ, որ խոսում ենք հենց այս գործիքով մեր քաղաքացիների նպաստները և կենսաթոշակները բարձրացնելու մասին, որովհետև այդ կենսաթոշակները և՝ ընդհանրապես բյուջեն գոյանում է մեծամասամբ հարկային եկամուտներից, իսկ հարկերը գոյանում են մեր տնտեսվարողների կողմից վճարած հարկերից, դրանք էլ գոյանում են ոչ ստվերային շրջանառությունից՝ ի տարբերություն ստվերայինի, երբ հարկեր չեն վճարվում»,-ԱԺ մշտական հանձնաժողովում 2026 թ. բյուջեի սոցիալական բլոկը ներկայացնելիս ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նման կերպ անդրադարձավ կանխիկ գնումների արդյունքում հետվճարային համակարգով թոշակները բարձրացնելու գործիքին։

«Մենք նաև այս գործիքներով փորձում ենք ստվերը բերել սպիտակ դաշտ, հարկելով գործարքները և ավելացնելով պետական բյուջեի մուտքերը»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով գնումների 12 %՝ մինչև 6 հազար դրամն է վերադարձվում թոշակառուին, հաջորդ տարի նախատեսում են այն դարձնել 20%՝ 10 հազար դրամ, և դրան գումարել նաև համընդհանուր հետվերադարձի նորմով նախատեսված 2 %-ը և ըստ, Արսեն թորոսյանի, թոշակները կավելանան 22 %-ով ու կհասնեն նվազագույն սպառողական զանբյուղի 90%-ին։

 Նրա խոսքով, ներկայում 350 հազար քաղաքացի է օգտվում հետվճարային համակարգից, իսկ հետագայում՝ 450 հազարը։

Արսեն Թորոսյանն փորձեց սրբագրել նախորդ օրը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը, սակայն ավելի աղավաղեց հիմնավորումը։

«Պարոն Հովհաննիսյան ասում է, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա ՀՀ-ում և մենք բյուջետային, հարկաբյուջետային խնդիրեներ ունենաք, ոչ միան կենսաթոշակառուները վատ կապրեն այլև բոլորս վատ կապրենք»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ մանիպուլացվել է նրա խոսքը, որ եթե թոշակները բարձարացվեն՝ միայն թոշակառուները վատ կապրեն։

 Թորոսյանը բացատրեց, որ Ֆինանսների նախարարն ասել է, որ թոշակները բարձրացնելու ֆիսկալ հնարավորությունը թույլ չի տալիս դրանք եղածից ավել բարձրացնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարոն Հովհաննիսյան ասում է, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք, ոչ միայն թոշակառուները վատ կապրեն, այլև՝ բոլորս. Արսեն Թորոսյան