Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող վարորդը կտուգանվի. ԲԸՏՄ
Տնտեսություն
18:19 30/10/2025
Հայաստան

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող վարորդը կտուգանվի. ԲԸՏՄ

Հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին քաղաքացի Գ.Մ.-ի կողմից ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի Էջմիածին  քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։Այս մասին նշված է ԲԸՏՄ տարածած հաղորդագրությունում։

«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության։

Հիշեցում.

Ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ' 50.000դր. չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ' 150.000դր. չափով։

Կրկնակի խախտումների դեպքում' ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000դր,, իրավաբանական անձանց նկատմամբ' 300.000 դր.»,-ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող վարորդը կտուգանվի. ԲԸՏՄ