«Ժողովուրդ». Ովքեր պետք է լինեն ՔՊ նախընտրական շտաբի անդամները
Օրվա մամուլ
08:42 30/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ովքեր պետք է լինեն ՔՊ նախընտրական շտաբի անդամները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՔՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմանները հենց այդ երկու հարցերն են եղել: Նախ՝ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական շտաբին. նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչության պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը, և հիմա էլ փորձել են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները:

Ապա քննարկվել է երկրորդ հարցը. ՔՊ-ականների և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր թեմա դարձած Կաթողիկոսի հեռացման հարցի քննարկան ժամանակ Փաշինյանը նշել է, որ լավ ազդակներ է ստանում հանրությունից, ու առաջիկայում այդ հարցում մեծ կոնսոլիդացիա է լինելու: Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ էջմիածինցիները ևս իրենց են աջակցելու այս հարցում, և իրենք առանց շտապելու, ճնշումները մեծացնելու միջոցով, կհեռացնեն Կաթողիկոսին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ովքեր պետք է լինեն ՔՊ նախընտրական շտաբի անդամները