Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի «Մասթերս» մրցաշարից
Սպորտ
21:48 30/10/2025
Հայաստան

Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի «Մասթերս» մրցաշարից

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետԿարեն Խաչանովըպարտվեց  Փարիզի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում։ Հայ թենիսիտը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ եւ 9 րոպե։

Դե Մինորի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը, որը 7:6 (7:5), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի «Մասթերս» մրցաշարից