Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել: Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել և վտանգ է ներկայացնում: Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են և հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարարության հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստիև պատվաստումը չի կարող պարտադիր լինել:
Առողջապահության նախարարությունից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել, և որքա՞ն է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը:
Նախարարությունից մեզ ասացին. «Քովիդը, որպես այդպիսին, վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն: Որևէ ակտիվություն չունենք: Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է, կտրուկ բարձրացում չունենք և անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ: Քովիդի հետ կապված՝ որևէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետև նախ` պատվաստումը կամավոր է, և երկրորդ` ցուցված է միայն ռիսկի խմբերին: Եթե որևէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։