Աստվածաշնչում չկա պատվիրան, որն ասում է՝ լսեք Քննչական կոմիտեին. Տեր Տաճատ
Հասարակություն
11:34 30/10/2025
Հայաստան

Աստվածաշնչում չկա պատվիրան, որն ասում է՝ լսեք Քննչական կոմիտեին. Տեր Տաճատ

«Այսօր խախտված են Արագածոտնի թեմի հոգևոր դասի  իրավունքները»,-Հովհաննավանքում տեղի ունեցածի ու դրան նախորդած իրադարաձությունների հետևանքների մասին ասում է  Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Նա հիշեցնում է, որ այսօր անազատության մեջ են թեմի առաջնորդը, Տեր Գարեգինը։

«Արագածոտնի ողջ թեմի կյանքը փորձում են նրանք խաթարել անօրեն ուղի բռնած Ստեփան Ասատրյանի միջոցով, որն այլևս քահանա չէ»,-նշում է Տեր Վրթանեսը։

Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, անդրադառնալով կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի այն հայտարարությանը, թե քահանաները վերածվել են եպիսկոպոսական հրահանգները կատարողների, նշում է, որ նա մի մեծ բացթողում է անում։

«Աստվածաշնչում հստակ այդ մասին պատվիրան կա՝ լսեք ձեր առաջնորդներին։ Բայց որևէ պատվիրան չկա, որն ասում է՝ լսեք Քննչական կոմիտեին։ Այս մարդը նեղվում է, որ եպիսկոպոսի հրահանգներն է կատարում, բայց երբ որ Քննչական կոմիտեի հրահագներն է կատարում և այնուհետև մարդկանց սուտ ներկայացնում, չի նեղվում։ Սա ինձ մոտ արդեն կասկած է առաջացնում»,-ընդգծում է  Տեր Տաճատը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder