2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայությունը 18 ամիս է լինելու
Օրվա թեմա
11:31 30/10/2025
Հայաստան

2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայությունը 18 ամիս է լինելու

«Օրենքի նախագծով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետի»,-կառավարության նիստումասաց պաշտպանության նախարաի տեղակալ Արման Սարգսյանը՝ զեկուցելով համապատասխան օրենքի նախագիծը։

Փոխնախարարը հայտնեց, որ գործողության ժամկետը տեղափոխվում է 2026 թ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

Նա նաև հայտնեց, որ 2025 թվականի ձմեռային զորակոչի գործընթացը սկսվում է հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ծառայության ժամկետ են անցնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից  սկսած պարտադիր զինվորական ծառայություն անցնողների վրա։ Սարգսյանը հայտնեց, որ օրենքը չի տարածվի 2026 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ծառայող քաղաքացիների վրա։

Հայտնելով, որ վերջին տարիներին ռազմուժի կարիքները հնարավոր է եղել լուծել պայմանագրային ծառայության միջոցով՝ Սարգսյանը նշեց, որ միայն Պաշտպան հայրենյաց ծրագրով արդեն 4220 զինծառայող կա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder