Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը պոկում և հրում վարժություններում գրավեցին առաջին և երկրորդ տեղերը՝ արժանանալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալների։ Այսպիսով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեմպիոն։
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը ունի երկու մասնակից՝ 71 կգ քաշայիններ Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը։
Ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ կմտնի 71 կգ քաշային Գոռ Սահակյանը: