Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոչ թե «խաղաղության» հռչակագիր, այլ՝ gեղաuպանnւթյան, որովհետև Փաշինյանը թույլատրում է Թուրքիային ու Ադրբեջանին շարունակել gեղաuպանnւթյnւնը. Իշխանյան
«Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին Հայաստանում պայքարել ծայրահեղականության դեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը պայքարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Այնուհետև նա նշեց, որն է ծայրահեղականությունը Հայաստանում՝ ըստ Ադրբեջանի. «Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հայերի իրավունքների համար, իրենց իրավունքների համար Հայաստանում, նրանք ծայրահեղական են։ Այսինքն, հայերի պաշտպանվածությունը Ալիևի համար, ծայրահեղականություն է, որովհետև հայերի պաշտպանվածություն նշանակում է՝ պայքարել գերիների վերադարձի համար, ընդվզել Արցախում հայ մշակութային ժառագության ոչնչացման դեմ, խոսել արցախցիների վերադարձի, ինքնորոշման իրավունքի մասին, դատապարտել Ադրբեջանին ռասսայական հանցագործությունների, ատելության սերմանման և նրա կատարած հանցագործությունների համար։
Այս ողջ կոմպոնենտն անում է եկեղեցին, համայնքապետերը, որոնք կալանավորվում են, կան նաև փաստաբաններ, իրավապաշտպաններ։ Նրանց բոլորի դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է պայքարի, որպեսզի մնան իշխանության և վերընտրվեն, որովհետև նրանց միակ հենարանը Թուրքիան ու Ադրբեջանն են, նաև այլ երկրներ»։
Ըստ Իշխանյանի, Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության» հռչակագիրը ցեղասպանության հռչակագիր է. «Այսինքն Փաշինյանը տվել է մեր իրավունքները, թույլատրում է Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեն դեռևս 20-րդ դարի սկզբին սկսած ցեղասպանությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։