Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդարության ու արդարադատության հաղթանակ դժվարանում եմ համարել․ Սողոյան
Դժվարանաում եմ այս ամենը հաղթանակ համարել։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նշենք, որ այսօր դատարանը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկայասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
Ըստ փաստաբանի՝ առողջությունը պահպանելու նկատառումներով կարելի է հաղթանակ համարել, բայց ոչ երբեք արդարության ու արդարադատության հաղթանակ։
«Դուք տեսաք, որ այս մարդկանց նկատմամբ մեղադրանքը ոչ միայն իրավական չի,այլև՝ բարոյական։ Այստեղ հանցանք չկա, որի հիմքով էլ պետք է գնահատեինք, թե կան արդյոք խափանման միջոցի կիրառման հիմքեր, թե՝ ոչ։ Գոնե ուրախ եմ, որ Արսենը հիմա ազատության մեջ է, ու այս ապօրինությունների, խտրականության, անմարդկային վերաբերմունքի, պրովոկացիաների տարափն այս 2 ժամվա ընթացքում փորձեցինք գոնե ամենաէականները ներկայացնել, որ համ հանրությանը պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ղուկասյանը։
Նա վստահեցրեց, որ հաջորդող դատական նիստերին լինելու է ողջ սխալների, աճպարարությունների, քրեադատավարական բյուրոկրատիայի , ամեն ինչի գնահատականը կտրվի դատական նիստերի ժամանակ։