Թակարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ
Հասարակություն
19:23 31/10/2025
Հայաստան

Թակարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է փոխանցել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է ցանկապատում արգելափակված արջի քոթոթ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել են նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որոնք առգրավվել են։

Քոթոթի վնասվածքները բուժելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թակարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ