1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում էական տեղաշարժեր կան
Տնտեսություն
15:23 31/10/2025
Հայաստան

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում էական տեղաշարժեր կան

1000 խոշոր հարկ վճարողներն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե վճարել են ավելի քան 1 տրլն 439 մլրդ 339 մլն դրամ` ինչը կազմում է պետական բյուջեի 71.5 %-ը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերն աճել են 8.8%-ով։
Ինն ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողներին ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով վերադարձվել է 60 մլրդ 444 մլն դրամ։
Առաջին հորիզոնականում «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ընկերությունն է՝ վճարած 52.4 մլրդ դրամ հարկով։ Երկրորդում՝ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն է՝ 45.9 մլրդ դրամով։ Երրորդ հորիզոնականում է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը՝ 36.1 մլրդ դրամով։ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն 34.8 մլրդ դրամով չորրորդ հորիզոնականում է։ 5-րդ և 6-րդ հորիզոնականներում երկու բանկ է՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը, համապատասխանաբար՝ 31.8 և 24.9 մլրդ դրամներով։ Այնուհետևո հաջորդաբար 7,8,9,10 հորիզոնականները զբաղեցնում են «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»-ն, «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ն, «ԴԻՋԻԹԵՅՆ»-ը և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում էական տեղաշարժեր կան