Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս վարչական վերաքննիչ դատարանը կարճել էր Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։
Հիշեցնենք, որ 2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետի ընտրությունը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։ Հիմա դատական արգելքը ձգում է Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը, որը բողոքարկել է դատարանի որոշումը: Եթե չբողոքարկեին, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրեր։ Կամ՝ եթե նիստ-քվեարկություն չկայանար, ավագանին կցրվեր, և ընտրություններ կանցկացվեին։ Իսկ բողոքարկումից հետո դատական նիստերն այնքան կձգեն, որ կգա կհասնի հերթական ընտրությունների օրը:
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ, բայց ամեն գնով Ակային 4 տարի պահում է այս պաշտոնում և հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի: ՀԱՍԿ ղեկավարը երեկ ձևացրեց, թե տեղյակ չէ դատական գործընթացներից, ասաց` ունեն լիազոր ներկայացուցիչ, որը զբաղվում է այդ հարցերով։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն Ակային է օգտագործում, այլ նաև՝ ՀԱՍԿ-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում