Մայքլ Ջեքսոնի ժառանգները գաղտնի 2.5 միլիոն դոլար են վճարել երգչին բռնnւթյшն մեջ մեղադրողներին. FT
Իրավունք
18:19 01/11/2025
Աշխարհ

Մայքլ Ջեքսոնի ժառանգները գաղտնի 2.5 միլիոն դոլար են վճարել երգչին բռնnւթյшն մեջ մեղադրողներին. FT

2025 թվականի սկզբին երաժիշտ Մայքլ Ջեքսոնի ժառանգները գաղտնի կերպով 2.5 միլիոն դոլար են փոխանցել մի ընտանիքի, որի անդամները երգչին մեղադրել են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ֆինանսական փաստաթղթերին և անձնական նամակագրությանը։

Վճարումները կատարվել են Ջեքսոնի ժառանգների և Կասչիո ընտանիքի միջև կնքված նախնական համաձայնագրի շրջանակներում, որի անդամներից մեկը երգչի անձնական օգնականն էր։

Սակայն Կասչիո ընտանիքը սկսել է հրապարակավ հայտարարել, որ Ջեքսոնը սեռական բռնություն է  գործադրել։ Երգչի ժառանգները հերքել են այդ մեղադրանքները և պնդել, որ մյուս կողմը զբաղվում է շորթմամբ։

Ըստ Financial Times-ի՝ նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսի Գերագույն դատարանում կկայանա լսում՝ որոշելու համար, թե արդյոք դատավարությունը կշարունակվի դռնփակ, թե կանցկացվի դռնբաց։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայքլ Ջեքսոնի ժառանգները գաղտնի 2.5 միլիոն դոլար են վճարել երգչին բռնnւթյшն մեջ մեղադրողներին. FT