Ծանրամարտի ԵԱ. Մերի Միսակյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
18:00 01/11/2025
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Մերի Միսակյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում

Երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ են մտել 69 կգ քաշային կանայք:

Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 88 կգ ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահել է 114 կգ, 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծանրամարտի ԵԱ. Մերի Միսակյանը՝ բրոնզե մեդալակիր